Սարքավորումներ և նյութեր

Խաղեր և խաղային համակարգեր

Զբոսաշրջություն և ճանապարհորդություն

Մանկական կոշիկներ

Գեղեցկություն և առողջություն

Գեղեցկություն և առողջություն

Տղամարդու զգեստապահարան

Ձուկ և ծովամթերք

Կաթնամթերք և ձու

Անշարժ գույք
Տրանսպորտ
Աշխատանք
Էլեկտրոնիկա
Կենցաղային տեխնիկա
Ծառայություններ
Տուն և այգի
Սարքավորումներ և նյութեր
Մանկական աշխարհ
Կենդանիներ
Նորաձևություն և ոճ
Հոբբի և սպորտ
Բիզնեսի համար
Այլ

Հայտարարությունների հրապարակման կանոններ

Top1.am-ում հայտարարությունների հրապարակման կանոնները ստեղծված են հայտարարությունների բարձր որակը և գնորդների/վաճառողների հարմարությունը երաշխավորելու նպատակով: Top1.am կայքի հնարավորությունների և ծառայությունների օգտագործումը ենթադրում է Հայտարարությունների հրապարակման կանոնների ընդունումը և նրանց հետևելու պատրաստակամությունը:

Խախտումների դեպքում հայտարարությունները հեռացվում են, և դրանց տեղադրող օգտատերերը երկարաժամկետ զրկվում են կայք մուտք գործելու հնարավորությունից:

  1. Չի՛ թույլատրվում հայտարարությունների բազմակի հրապարակումը, որոնց մեջ կրկնվում է սկզբնական հայտարարության իմաստը մեկ կամ մի քանի բաժիններում:

  2. Յուրաքանչյուր հայտարարությունը պե՛տք է տեղադրվի իրեն համապատասխան բաժնում:

2.1. Հայտարարությունները պե՛տք է տեղադրվեն այն բաժնում, որը համապատասխանում է հայտարարության բովանդակությանը:

2.2.Ծառայությունների մատուցման մասին հայտարարությունները պե՛տք է տեղադրվեն միայն "Ծառայություններ" բաժնում:

2.3.Աշխատանքի տեղավորման մասին հայտարարությունները պե՛տք է տեղադրվեն միայն "Աշխատանք" բաժնում:

3.Հայտարարություն տեղադրելուց առաջ`հիշե՛ք, որ

3.1.Հայտարարությունը պե՛տք է տրամադրի հնարավորինս մանրամասն տեղեկություն այն ապրանքի/ծառայության մասին, որն առաջարկում կամ փնտրում եք:

3.2.Հայտարարության բոլոր չափանիշները (ինչպես, օրինակ` գինը, տարածքը, մոդելը, աշխատավարձը և այլն) պետք է համապատասխանեն իրականությանը: Հայտարարության վերնագիրը պետք է նույնպես համապատասխանի իր բովանդակությանը:

3.3.Անվանումը չպե՛տք է պարունակի Ձեր կոնտակտային տվյալները` հեռախոսահամարը, հասցեն, էլ. փոստի հասցեն կամ գինը:

3.4.Հայտարարության բնութագիրը նույնպես չպե՛տք է պարունակի որևէ կոնտակտային տվյալներ: Դրա համար գոյություն ունեն հատուկ դաշտեր:

3.5.Հայտարարությունը/ ծառայությունը ցուցադրող նկարը պե՛տք է համապատասխանի հայտարարության անվանմանն ու տեքստին: Լուսանկարի վրա պե՛տք է պատկերված լինի առաջարկվող ապրանքը: Այն չպե՛տք է պարունակի լոգո, ապրանքանիշ, URL, կազմակերպության անվանում, գին, տեքստ, լրացուցիչ ձևավորում և այլ նմանատիպ գովազդային և կոնտակտային տեղեկություն: Նկարներում արգելվում է ուշադրությունը գրավող գրառումների օգտագործումը, օրինակ՝ "Շտապ", "Ուշադրություն", "Ակցիա", "Զեղչ" և այլն:

3.6.Յուրանքանչյուր հայտարարություն պե՛տք է ներկայացնի միայն մեկ վաճառքի պարագա կամ մեկ աշխատանքի հաստիք: Եթե Դուք ներկայացնում եք մեկից ավելի ապրանքներ կամ աշխատանքային հաստիքներ, ապա խնդրում ենք տեղադրել առանձին հայտարարություններում:

3.7.Կայքում յուրաքանչյուր օգտատեր կարող է ունենալ միայն մեկ գրանցում (հաշիվ): Արգելվում է տեղադրել հայտարարությունների կրկնօրինակները կամ բազմակի հայտարարություններ տարբեր էլ.փոստի հասցեներով մեկ օգտատիրոջ կամ կազմակերպության կողմից:

3.8.Հայտարարությունը պե՛տք է գրված լինի այն լեզվի այբուբենով, որով գրված է: Հայերեն բառերը պե՛տք է գրվեն հայերեն տառերով, ռուսերենը ՝ ռուսերեն տառերով և այլն: Տրանսլիտի օգտագործումն անընդունելի՛ է:

4.Խստորեն արգելվո՛ւմ է յուրաքանչյուր գործողություն, հղված կայքի շահարկման կամ նորմալ աշխատանքի խափանման համար: Այդ թվում նաև`

4.1.Հայտարարության անվանման ու տեքստի մեջ հիմնաբառերի ավելացումը` կայքի որոնման ալգորիթմի խափանման նպատակով:

4.2.Հայտարարությունների տեքստում հեռախոսահամարների նշումը տառերով և այն ոչ թվային նշաններով:

4.3.Հայտարարությունների հեռացնելն ու կրկին այդ նույնի տեղադրումը` թարմացնելու նպատակով: Դրա համար գոյություն ունի թարմացման ֆունկցիա:

4.4.Տարատեսակ էլ. փոստի հասցեների և հեռախոսների կիրառումը անձի թաքցնելու, կայքն ու հաճախորդներին խաբելու նպատակով:

4.5.Գոյություն չունեցող ապրանքատեսակների, մեքենաների, անշարժ գույքի կամ աշխատանքի առաջարկների հայտարարությունների տեղադրումը:

4.6.Չի թույլատրվում հայտարարությունում նկարագրված ապրանքը, ծառայությունը կամ աշխատանքը փոխարինել այլ ապրանքով, ծառայությամբ կամ աշխատանքով: Ոչ ակտուալ հայտարարությունները պետք է հեռացվեն հրապարակումից:

5.Կանոններ` անշարժ գույքի գործակալությունների, դիլերների, աշխատանքի տեղավորման գործակալությունների և գործատուների համար:

5.1.Օգտատերերին, որոնք հանդիսանում են միջնորդ, ներկայացնում են կազմակերպություն կամ բիզնես, հայտարարություն տալու ժամանակ արգելվում է ընտրել "Սեփականատեր" տարբերակը։ Կազմակերպության վերաբերյալ հստակ տեղեկատվությունը (անվանումը և ֆիզիկական հասցեն) պարտադիր պայման է հանդիսանում այն օգտատերերի համար, որոնք ներկայացնում են գործատուներին աշխատանքի տեղավորման և անշարժ գույքի գործակալությունները, ինչպես նաև խանութները և կազմակերպությունները, որոնք կազմակերպում են ապրանքների ապառիկ վաճառք:

5.2.Անշարժ գույքի և Աշխատանքի տեղավորման գործակալություններին անհրաժեշտ է օգտվել միայն մեկ անձնական էջով բոլոր աշխատողների համար: Արգելվում է տեղադրել միևնույն հայտարարություններ օգտագործելով Անշարժ գույքի գործակալության և գործակալի անձնական էջերը: Եթե ձեր գործակալությունը արդեն ունի անձնական էջ Top1.am կայքում, ապա այն հասանելի դարձրեք ձեր գործընկերների համար:

5.3.Գործակալությունները չեն կարող տեղադրել անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ, առանց սեփականատիրոջ համաձայնության: Top1.am-ը իրավունք է վերապահում պահանջել սահմանադիր փաստաթղթեր և չթույլատրել հայտարարությունների տեղադրումը:

5.4.Անշարժ գույքի գործակալությունները պարտավոր են հեռացնել հայտարարությունը կայքից, եթե գույքը վարձակալված, գնված կամ վաճառված է:

5.5.Աշխատանքի տեղավորման հայտարարությունները պետք է պարունակեն մանրամասն տեղեկություններ աշխատանքի մասին և բաղկացած լինեն առնվազն երեք ստորաբաժիններից` պահանջներ, պարտականություններ, աշխատանքային պայմաններ:

5.6.Ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունները, որոնք գտնվում են արտերկրում և կարող են ներմուծվել պատվերով անհրաժեշտ է տեղադրել միայն "Տրանսպորտ » Ավտոմեքենաներ արտերկից" բաժնում:

6.Մեր կայքում արգելվում են հայտարարություններ, որոնք պարունակում են`

6.1.Ծառայությունների և ապրանքների առաջարկ, որոնք գնահատվում են գործող կանոնադրությամբ որպես անօրինական:

6.2.Անհարգալից բառապաշար, ինչպես նաև վիրավորական արտահայություններ` այդ թվում ռասիստական կամ կրոնական ուղղվածությամբ:

6.3.Առցանց հաշիվների, գաղտնաբառերի և երրորդ անձանց վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև հարակից ծառայությունների վաճառքի առաջարկներ:

6.4.Էրոտիկ ծառայություններ և ապրանքատեսակներ, մարմնավաճառություն, պոռնոգրաֆիա, այդ թվում `պոռնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ:

6.5.Խաբեություն, շորթում, նյութական օգնության խնդրանք և առաջարկ, աջակցություն որևէ տեսքով, այդ թվում հայտարարություններ, որոնք պարունակում են հետևյալ բառերը` <կդառնամ հովահավոր>, <փնտրում եմ հովանավոր>, <կցուցաբերեմ նյութական աջակցություն>, <փնտրում եմ նյութական աջակցություն> և այլն:

6.6.Գիշերային ակումբերում, վեբ-մոդելների, մերկապար պարողների և այլ նմանատիպ աշխատանքի առաջարկներ:

6.7.Դեղորայքի, թմրանյութերի և մարդկային օրգանների առք ու վաճառքի մասին առաջարկներ:

6.8.Արտասահմանում աշխատանքի առաջարկ (այդ թվում և Ռուսաստանում), ինչպես նաև ինտերնետում գումարի վաստակման առաջարկ:

6.9.Առաջարկներ օկուլտային թեմայով` բախտագուշակություն, սատանիզմ, ծիսականներ, մոգություն, էքստրասենսներ և այն:

6.10.Ազգային, ռասայական, կրոնական, սեռական խտրականություն:

6.11.Ցանցային մարքեթինգի ապրանքների վաճառքի առաջարկներ, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող ծառայություններ և աշխատանքի թափուր տեղեր:

6.12.Կասկածելի ֆինանսական ծառայությունների առաջարկներ, ֆինանսական միջոցների ձեռք բերելու աջակցություն, օրինակ, "Վարկ մեկ ժամում առանց գրավի եւ երաշխավորման:" Ծառայություններ եւ գործարքներ կապված գումարայաին հաշիվների և միջոցների հետ, առաջարկություններ գումարային միջոցների ներդրման մասին:

7.Արգելված են հետևյալ տիպի աշխատանքային առաջարկություններով հայտարարությունները

7.1.Ֆրանշիզա, բուրգեր, բազմամակարդակ մարքեթինգ, <ակումբի ամդամակցություն>, դիսթրիբյուտորական կազմակերպությունում առևտրական ներկայացուցչության պայմանագիր:

7.2.Գործակալություններ կամ այլ գործառնություններ, որոնք պահանջում են նախնական կամ մշտական վճարում, այլ անդամերի, սուբդիստրիբյուտորների և գործակալների ներգրավում:

7.3.Աշխատանք միայն միջնորդավճարով, հայտարարություններ <տանից աշխատանքի> մասին:

8.Top1.am կայքում արգելվում է այն հայտարարությունների հրապարակումը, որոնց միակ նպատակն է այլ ինտերնետ-ռեսուրսներին աջակցելը: Կոնկրետ ապրանքի վաճառքի հայտարարության մեջ չի՛ կարելի ամբողջ կայքի հղում տեղադրել, բայց թույլատրվում է նշել հղում Ձեր կայքում գտնվող ապրանքի վրա: Չի՛ թույլատրվում ոչ մի տեսակի կայքերի հղում <Անշարծ գույք> բաժնի հայտարարություններում:

9.Top1.am կայքում նաև արգելվում է սուտ հայտարարությունների հրապարակումը կամ երրորդ անձանց հետ կապցած կեղծ տվյալների տրամադրումը:

Համապատասխան օգտագործման պայմաննների Top1.am կայքն իրեն իրավունք է վերապահում հեռացնել ցանկացած հայտարարություն առանց բացատրության, ինչպես նաև եթե այն չի համապատասխանում ընտրած բաժնի թեմային կամ չի համապատասխանում հայտարարությունների հրապարակման կանոններին:

Top1.am-ի ադմինիստրացիան և մոդերատորները իրավասու են հայտարարության տեքստում փոփոխություն կատարելու, այլ բաժիններ տեղափոխելու, սահմանափակել մեկ օգտատիրոջ կողմից տեղադրվող հայտարարությունների քանակը, նաև ամբողջովին արգելել հայտարարություններ տեղադրելը:

Միտումնավոր կանոնները խախտող օգտատերերի մուտքը երկարաժամկետ արգելափակվում է:

Այս կայքը օգտագործում է cookies-ներ: Շարունակելով Կայքի հետագա օգտագործումը ՝ դուք համաձայնում եք դրան: Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են ՝ Cookie օգտագործման քաղաքականություն

Հասկանալի է
Աճուրդը ավարտված է
րոպե
վարկյան
Ընտրված է
Ավելացնել
Աճուրդը ավարտված է
Թաքցնել պարամետրերը
Բոլոր պարամետրերը
Վստա՞հ եք, որ ցանկանում եք ջնջել էջը: